Իջևան ԲԿ-ի նախկին տնօրենը կասկածվում է խարդախություն կատարելու մեջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևան բժշկական կենտրոնի նախկին տնօրենը կասկածվում է խարդախություն կատարելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքի էջը, ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

«Նախնական տվյալներով՝ Իջևան քաղաքի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2015 թվականի ամռանը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն չկատարելով խոստումը հափշտակել է գումարը: Հունվարի 17-ին Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենին ծանուցագիր է ուղարկվել նախաքննական մարմին ներկայանալու վերաբերյալ: Վերջինս մինչ օրս չի ներկայացել նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն»,- գրել է Հարությունյանը:

Հայերեն

Գերմանիայի նոր իշխանությունները կվերացնեն արագացված կարգով քաղաքացիության տրամադրումը

Դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք

Օտարերկրյա ֆիլմարտադրողները Հայաստանում ֆիլմ նկարահանելու պարագայում կարող են հետ ստանալ ներդրումների մինչև 35 տոկոսը

ՀՀ կառավարությունը պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու որոշում է ընդունել

Շինանյութի առևտրով զբաղվող ձեռնարկատերը պետությունից թաքցրել է շուրջ 800 միլիոն դրամի իրացման շրջանառություն

Չինաստանի առևտրի նախարարը ԵՄ-ի և ԱՍԵԱՆ-ի պաշտոնակիցների հետ քննարկել է ամերիկյան մաքսատուրքերը

Հայաստանն Օմանում դեսպանություն կհիմնի

Fastex-ը՝ DDF 2025-ի բլոկչեյն գործընկեր

Թրամփը կարծում է, որ Չինաստանը ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ