Հասարակական

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ օրհներգի փոփոխություն հարցը բարձրացրել է միայն հանրային քննարկում սկսելու համար

3 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ օրհներգի փոփոխություն հարցը բարձրացրել է միայն հանրային քննարկում սկսելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ օրհներգի փոփոխության մասին խոսել է դրա վերաբերյալ հանրային քննարկում սկսելու համար: Փոխնախագահն այդ քննարկումներից արել է նաև սեփական հետևությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Օրակարգում ՀՀ օրհներգի փոփոխության թեմա չկա, դրա մասին խոսվել է միայն հանրային քննարկում սկսելու համար: Եվ ես կարծում եմ, որ այդ հանրային քննարկումն ավելի քան ստացվել է: Դրանից իմ անձնական հետևությունը հետևյալն է, որ օրհներգը ՀՀ բնակչության մեծ մասի սրտով չէ: Այլ հարց է, թե ով որ տարբերակն է առաջարկում: Սակայն մի բան միանշանակ է, որ մենք գործող օրհներգի հետ կապված կոնսենսուս չունենք»,-ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե ինչու է որոշել հենց հիմա բարձրացնել օրհներգի թեման, Սիմոնյանն ասաց, որ դա իր հայրենասիրության արտահայտումն է: «Մենք ունենք Կոմիտաս, Արամ Խաչատրյան և կարիք չունենք «Իտալացի աղջկա երգի»: Ես համարում եմ, որ պետք է հիշենք այդ երաժշտությունը, որը մեծ դեր է խաղացել, բայց մենք առաջ ենք գնում, սա երրորդ հանրապետությունն է»,-ասաց Սիմոնյանն ու վստահեցրեց, որ հարգելու է ներկայիս օրհներգը՝ որքան ժամանակ այն կգործի:

Սիմոնյանը նշեց, որ ավելի կարևոր խնդիրներ կան, իսկ օրհներգ փոխելն առաջին հինգ կարևորագույն խնդիրների թվում չէ, սակայն դա չի նշանակում, որ քննարկում չպետք է անցկացվի: Նա շեշտեց, որ Հայաստանում այլևս չքննարկվող հարց չի կարող լինել:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ խմբակցությունում օրհներգը փոխելու օրակարգ չկա:

Լրատվամիջոցներում ակտիվ շրջանառվում են օրհներգը փոխելու վերաբերյալ քննարկումները: Մակունցը նշել էր, որ հիմնի վերաբերյալ հնչում են տարբեր կարծիքներ, մասնավորապես, որ այն պետք է ունենա հստակ ուղերձներ, լինի ոգին բարձրացնող: Մակունցը նշել էր, որ գործող հիմնն իր համար որոշակի հարցեր առաջացնում է, սակայն նա շեշտել էր, որ ընդհանուր, համատեղ որոշման պետք է հասնել: Սոցիալական ցանցում հարցին անդրադարձել էր նաև Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Նա, մասնավորապես նշել էր, որ քննարկումներից իրեզրակացությունն այն է, որգործող օրհներգըչիվայելումհայմարդկանցառնվազնմեծմասիհամակրանքըև,եթեոչայսօր,ապա ապագայումայնփոխվելուէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում