Քաղաքականություն

Լիլիթ Մակունցն ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամկետ է նշում

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Մակունցն ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամկետ է նշում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը հնարավոր է համարում այս շաբաթՀՀ կառավարության ծրագրի քննարկումըԱզգային ժողովում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցընշեց, որ առաջիկայում հարցի քննարկման համար բոլոր նախադրյալները կան:

«Կառավարության ծրագիրն այս շաբաթ արդեն կքննարկենք... Ենթադրում եմ, բոլոր նախադրյալներն արդեն կան, որ կարողանանք քննարկել»,-ասաց Մակունցը:

Նա շեշտեց, որ հստակ օր չի կարող նշել: Մակունցը նաև նշեց՝ չի կարող ասել, թե ծրագիրն ինչ տեսք կունենա, սակայն Ազգային ժողովի հանձնաժողովներն իրենց դիտարկումները կներկայացնեն տարբեր ուղղություններով:

Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցն ընդգրկված է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում: Նոր կառավարությունը ձևավորվել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ 2019թ. հունվարի 19-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում