Life

Եգիպտոսում գտել են հին դամբարան՝ 50 մումիաներով

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսում գտել են հին դամբարան՝ 50 մումիաներով

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում հայտնաբերել են հին դամբարան, որտեղ գտնվում են 50 լավ պահպանված մումիաներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Եգիպտոսի Հնությունների գործերի նախարարությունը: Ինը մետր խորությամբ դամբարանը հայտնաբերվել Է երկրի կենտրոնական մասում Մինյայի նահանգի Թունա Էլ Գաբալի շրջանում կատարված պեղումների ժամանակ:

50 մումիաները, այդ թվում 12 երեխաների աճյունները, գտնվել են թաղման չորս խցերում: Մումիաներից մի քանիսը փաթաթված են եղել գործվածքով, մյուսները՝ տեղավորված սարկոֆագների մեջ: Պեղումների ժամանակ նաեւ գտնվել են թաղման դիմակներ եւ խեցե հին իրեր:

Հնագետները կարծում են, որ դամբարանը վերաբերում Է Եգիպտոսի պատմության հունա-հռոմեական ժամանակաշրջանին (330 – 305 թթ. մ.թ.ա.): Դա եգիպտացի հնագետների առաջին նման գտածոն Է 2019 թվականին : Հնագետների կարծիքով՝ աճյունները կարող են պատկանել մարդկանց, որոնք զբաղեցրել են կարեւոր պաշտոններ, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին, հաղորդել Է BBC-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում