Քաղաքականություն

Վարչապետը կառավարության անդամների, «Իմ քայլը» խմբակցության և մարզպետների հետ փակ քննարկում է անցկացրել ԱԺ-ում

1 րոպեի ընթերցում

Վարչապետը կառավարության անդամների, «Իմ քայլը» խմբակցության և մարզպետների հետ փակ քննարկում է անցկացրել ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, կառավարության անդամների, ինչպես նաև մարզպետների մասնակցությամբ տեղի է ունեցել փակ քննարկում: Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

«Հանդիպումների ձևաչափը փակ էր և այդ տրամաբանությունից ելնելով որևէ պատգամավոր չի կարող տեղեկատվություն տրամադրել»,- ասաց Բաղդասարյանը:

Խմբակցության մյուս պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, որ նիստում քննարկվել են բոլոր այն հարցերը, որոնք հուզում են կառավարությանը, խորհրդարանին և հանրությանը. այդ քննարկումները եղել են կառուցողական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում