Տնտեսություն

Չկան արհեստական մենաշնորհներ, որոնք հովանավորվում են կառավարության կողմից. Տիգրան Խաչատրյան

2 րոպեի ընթերցում

Չկան արհեստական մենաշնորհներ, որոնք հովանավորվում են կառավարության կողմից. Տիգրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չկան մենաշնորհային երևույթներ կամ արհեստական մենաշնորհներ, որոնք հովանավորվում են կառավարության կողմից: Այդ մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե տնտեսությունում նախկինում մենաշնորհային դիրքեր ունեցող գործարարներն այսօր չունե՞ն արտոնություններ, և դաշտը ազա՞տ է բոլորի համար:

Ըստ նախարարի՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հետաքրքիր վերլուծություն է կատարել և կառավարություն է ուղարկել մեծ փաթեթ, թե իրենց դիտարկումներով ինչ հակամրցակցային երևույթներ են նկատելի: «Վարչապետի հանձնարարությամբ շարունակում ենք քննարկել առկա խնդիրները: Արդյունքում՝ ձևակերպվելու են ոչ միայն խնդիրները, այլ նաև այն առաջարկությունները, որոնք լուծում են տալու դրանց: Մենք առարկայական կներկայացնենք, թե որ կարգավորումն ինչպես ենք նախատեսվում փոխել, որպեսզի արհեստական մենաշնորհների ձևակերպմամբ երևույթները նվազագույնի հասցվեն: Վարչապետն արդեն ընդգծել է՝ չկան մենաշնորհային երևույթներ կամ արհեստական մենաշնորհներ, որոնք հովանավորվում են կառավարության կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում