Տնտեսություն

Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է. Տիգրան Խաչատրյան

2 րոպեի ընթերցում

Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է. Տիգրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի համոզմամբ, ներդրումային բում ունենալու նպատակով ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Խաչատրյանն այդ մասին նշեց՝ պատասխանելով հարցին, թե երբ սպասել ներդրումային բում:

«Ներդրումների մասին պետք է ավելի հավասարակշռված սպասումներ ու քննարկումներ ունենալ: Ներդրումները, այո, անպայման կայունություն են սիրում, և հիմա կա կայունություն, և ես կարծում եմ, որ դա շատ նպաստավոր է լինելու առաջիկա ամիսների ծրագրերի առաջխաղացման հարցում: Իրենք նաև ժամանակ են պահանջում: Այսինքն՝ ցանկացած ներդրումային առաջարկություն իր քննարկման պահից մինչև իրականացման ավարտի պահն անցնում է որոշակի ճանապարհ»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է: «Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է այն պահից, երբ կառավարությունն ու վարչապետը հաստատել և վերահաստատել են, որ այլևս բոլորն ազատ են իրենց գաղափարներն ու ծրագրերն իրագործելու հարցում: Եվ կառավարությունը պատրաստ է ամենայն աջակցություն իրականացնել, որպեսզի այդ ծրագրերն իրականացվեն անխափան ու անխոչընդոտ: Հեղափոխությունը չպետք է ավարտվի, պետք է շարունակվի և տա շոշափելի արդյունքներ»,- հավելեց նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում