Տնտեսություն

ՀՀ վարչապետը ՌԴ-ից մատակարարվող գազի սակագնի հարցը ԵԱՏՄ տրամաբանության մեջ է դիտարկում

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ՌԴ-ից մատակարարվող գազի սակագնի հարցը ԵԱՏՄ տրամաբանության մեջ է դիտարկում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի սակագնի հարցը պետք է լուծվի Եվրասիական տնտեսական միության տրամաբանության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետն ասաց հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ճիշտ կլինի` այդ հարցը լուծվի ոչ թե երկկողմ, այլ Եվրասիական տնտեսական միության տրամաբանության մեջ, որովհետև դա ի վերջո անկյունաքարային նշանակություն ունի տնտեսական միության համար»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` գազի սակագնի հարցը դեռևս բաց է մնում:

«Ռուսաստանի մեր գործընկերների հետ մենք հստակ պայմանավորվել ենք, որ դա բաց թեմա է, որը պետք է քննարկենք»,- նշեց նա:

2019թ. հունվարի 1-ից Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը կազմում է 1000 խմ-ի համար 165 ԱՄՆ դոլար, նախկին 150 ԱՄՆ դոլարի փոխարեն:

2018թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սակագնի փոփոխությունը սպառողների վրա ազդեցություն չի ունենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում