Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը ԱԶԲ-ի հետ քննարկել է պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրական փաթեթը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը  ԱԶԲ-ի հետ քննարկել է պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրական փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի(ԱԶԲ) ֆինանսական բաժնի գլխավոր տնտեսագետ Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկելու պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) օրենսդրական փաթեթի մշակմանն առնչվող հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Խաչատրյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է օրենքի մշակման մանրամասներին, ինչպես նաև առնչվող այլ իրավական փաստաթղթերին, քննարկել մի շարք կազմակերպչական հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել ՊՄԳ համակարգման գործընթացի վերաբերյալ։

Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսը բարձր է գնահատել համագործակցությունը և նշել, որ մեծ հաճույքով և արդյունավետությամբ են աշխատել նախարարության՝ ՊՄԳ օրենսդրական փաթեթի մշակման համար պատասխաատու թիմի հետ, որը ղեկավարում է նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Ներկայացվել է օրենսդրական փաթեթի մշակման և ընդունման ճանապարհային քարտեզը։

Կողմերը հաստատել են, որ գործընթացն անհրաժեշտ է ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առաջիկա ամիսների ընթացքում։

ԱԶԲ թիմը նախարարի հետ քննարկել է նաև մասնագետների պատրաստման և կարողությունների ձևավորմանն առնչվող խնդիրները՝ առաջարկելով լուծման մի քանի տարբերակներ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը նախարարության և առաքելության միջև։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում