Տիգրան Հակոբյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոր նախագահ ունի: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի, տեղեկատվության և զարգացման ծրագրերի բաժնից,հունվարի 29-ին կայացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հերթական նիստը:

Այլ հարցերի շարքում նիստի քննարկմանն է դրվել ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի դիմումը նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Նիստը բավարարել է Գագիկ Բունիաթյանի դիմումը, որից հետո կայացել է ՀՌՀ նախագահի նոր ընտրություն:

Փակ գաղտնի ընտրության արդյունքում միաձայն (8 կողմ, 0 դեմ) ՀՌՀ նախագահ է ընտրվել Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը:

ՀՌՀ միջազգային կապերի, տեղեկատվության և զարգացման ծրագրերի բաժնից տրամադրել են նաև Հանձնաժողովի նորընտիր նախագահի կենսագրությունը, որը ներկայացնում ենք ստորև.

Աշխատանքային գործունեություն

1988-1990 թթ. - Коммунист օրաթերթ, թղթակից, բաժնի վարիչ 1990-1993թթ. - Республика Армения օրաթերթ, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր 1993-1995թթ. - ՀՀ Կառավարության անդամ, ՀՀ հեռուստառադիոհաղորդումների պետական վարչություն, վարչության պետ 1995-1998թթ . «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն, գլխավոր տնօրեն 1998 – 1999թթ. - «Հայք» շաբաթաթերթ, գլխավոր խմբագիր 1999 – 2000թթ. - ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հանրության հետ կապերի վարչություն, վարչության պետ: Կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչություն, վարչության պետ 2001-2003թթ. «Էկոնտե» ՍՊԸ, գործադիր տնօրեն 2005-2006 թթ. «Իմեդի» հեռուստաընկերություն (Վրաստան), գլխավոր տնօրենի խորհրդական 2006-2009թթ. - «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, Տնօրենների խորհրդի անդամ 2006-2008թթ. – Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, դասախոս 2011-2012թթ. «Ծաղկունքի բաց դպրոց» պետական հիմնադրամի տնօրեն 2012-2014թթ. «Դար» տարածքային զարգացման եւ մրցունակության հիմնադրամ. «Ծաղկունքի բաց դպրոց» ծրագրի ղեկավար 2014-2016 թթ. «ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խումբ, խմբի գլխավոր տնօրեն 2016 թ-ի սեպտեմբերից Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով, հանձնաժողովի անդամ (ընտրվել է Ազգային ժողովի կողմից)

Ուսում

1980-1983թթ. Երեւանի պետական համալսարան, ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետ 1983-1988թթ. Մ.Գորկու անվան Գրականության ինստիտուտ (Մոսկվա), հրապարակախոսության եւ գեղարվեստական թարգմանության բաժին Մասնակցություն դասընթաներին (տեղեկատվական հոսքերի կառավարում, հանրության հետ կապեր) 1999թ. – ԱՄՆ, 2001թ. – Վրաստան, 2002թ. – Ռումինիա

Հասարակական գործունեություն

2000 թ.-ից «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչություն» հասարակական կազմակերպություն, վարչության նախագահ:

Հայերեն English Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել