Հասարակական

Երբ կարծրատիպերը կոտրվում են. 23-ամյա լեյտենանտ Գալինա Կարապետյանը ծառայում է հակաօդային պաշտպանությունում

4 րոպեի ընթերցում

 Երբ կարծրատիպերը կոտրվում են. 23-ամյա լեյտենանտ Գալինա Կարապետյանը ծառայում է հակաօդային պաշտպանությունում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալինա Կարապետյանը ծնվել և մեծացել է Գյումրիում: Ավարտել է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը, ունի լեյտենանտի կոչում, այժմ ծառայում է հակաօդային պաշտպանության զորքերում:

Տարիներ առաջ, երբ նա որոշում կայացրեց ընտրել զինվորական ուղին, ընտանիքում, շրջապատում իրարացնում էր: Այդ ընտրությունը միանշանակ չընդունվեց:

«Տանը բնականաբար դեմ էին: Մանավանդ, որ ընտանիքում այդ ոլորոտում աշխատողներ չկային, կարծես, ամեն ինչ նորություն էր: Դրա համար ընտանիքիս անդամները չէին ցանկանում, որ զինվորական ուղին ընտրեմ: Ասում էին՝ աղջիկ ես ինչ գործ ունես, այնտեղ բոլորը տղաներ են, այլ մասնագիտություն ընտրի: Թեպետ դեմ էին, սակայն չխոչընդոտեցին, և ես ընդունվեցի ավիացիոն համալսարան: Իմ ընտրությունը գիտակցված էր, շատ մեծ ցանկություն կար այս ոլորտում սովորելու ու ծառայելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գալինա Կարապետյանը:

Քանի որ ընտանիքում զինվորականներ չկային, հետաքրքրական էր, թե ով է ոգշնչել Գալինային, որ նա համառորեն որոշել էր իր ուսումը շարունակել այդ ճանապարհով:

«Կոնկրետ անձ չկա: Կարող եմ ասել, որ բոլոր նրանք են ոգեշնչել, ովքեր ծառայել են, ում մասին պատմություններ եմ լսել, Հայրենիքի հանդեպ նրանց նվիրվածությունն եմ տեսել: Կարևոր դեր է կատարել դպրոցում իմ ռազմագիտության ուսուցիչը: Ինձ մոտ էլ ցանկություն առաջացավ ծառայել Հայրենիքին, լինել լավ մասնագետ»,-ասաց Գալինան:

Բարդ է եղել, թե համալսարանն ընդունվելու գործընթացը, թե արդեն սովորելու: Գալինան նշում է, որ ինքը պատկերացում չուներ, թե ինչպիսի ուսումնական գործընթաց, ինչ ծառայություն է սպասվում:

«Ընդունվեցի և ամեն ինչ շատ լավ եղավ: Ինձ համար նոր բացահայտումներ եղան, նոր հետաքրքրություններ: Ուսումնական տարիները բարձրացրեցին իմ ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, բնավորություն կերտեցին: Դարձա ավելի ուժեղ, անկոտրում, դժվարություններին դիմակայող: Երբեք չի եղել մի պահ, որ փոշմանեմ իմ կատարած ընտրության համար»,-նշեց Գալինան: Հիշում է, որ սովորելու տարիներին թե աղջիկները, թե տղաները հավասար են եղել: Ցանկացած դժվար փուլում իգական սեռի ներկայացուցիչ լինելը առավելություն չի եղել:

Սովորելու տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու հտմություններն այսօր արդեն Գալինան գործնականում է կիրառում:

«Ծառայում եմ հակաօդային պաշտպանության զորքերում, շրջապատված փորձառու մասնագետներով, սպաներով: Նրանք ամեն պահի կողքիս են: Նրանց տեսնելով՝ կարող եմ ասել, որ մեր զինվորականները պատվով կատարում են իրենց առջև դրված խնդիները: Հայրենիքն ինձ համար սկսում է ընտանիքից, հետևաբար ընտանիքի համար էլ ամեն ինչ պետք է անել, որ նրանք խաղաղ երկնքի տակ ապրեն»,-հավելեց Գալինա Կարապետյանը:

Գալինան արդեն վեց ամիս է ծառայության բերումով գտնվում է ընտանիքից մի քանի հարյուր կմ հեռավորության վրա, այս որոշումը ևս ընտանիքը ծանր տարավ: Չնայած դրան, Գալինան ընդգծում է, կարևորը գործը սիրելն է և նվիրված աշխատելը:

«Եթե նպատակ ունես, ուրեմն պետք է առաջ գնաս, առանց նայելու խոչընդոտներին: Համառ աշխատանքով պետք է հասնել: Ուզում եմ շնորհավորել Բանակի օրվա առթիվ, մաղթել խաղաղ երկինք, որ ոչ մի թշնամի չկարողանա ներխուժել մեր սահմաններից ներս: Կարևորն ուժեղ լինենք, ու հասկանանք, որ մենք ենք պաշտպանելու մեր Հայրենիքը»,-ավելացրեց Գալինա Կարապետյանը:

Աննա Գզիրյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Բանակ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

Բանակ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Բանակ

ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Եվրոպա

ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում