Հասարակական

Սամվել Մայրապետյանին թույլ է տրվել մեկնել երկրից հանրության շրջանում վստահություն վայելող երկու անձի երաշխավորությամբ

1 րոպեի ընթերցում

Սամվել Մայրապետյանին թույլ է տրվել մեկնել երկրից հանրության շրջանում վստահություն վայելող երկու անձի երաշխավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարարՍամվել Մայրապետյանին թույլ է տրվել մեկնել երկրիցհանրության շրջանում վստահություն վայելող երկու անձի գրավոր պարտավորությամբ և մուծված գումարի երաշխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեցին Հատուկ քննչական ծառայությունից:

ՀՔԾ-ից հայտնեցին, որ յուրաքանչյուրի կողմից մուծվել է 15 մլն դրամ:

Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից բուժման նպատակով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ: Դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում