Ինովացիա

Ցուկերբերգը ժխտել Է Facebook-ի օգտատերերի տվյալները վաճառելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Ցուկերբերգը ժխտել Է Facebook-ի օգտատերերի տվյալները վաճառելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը ժխտել Է ընկերության կողմից սոցիալական ցանցի օգտատերերի տվյալների վաճառքի հնարավորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք օգտատերերի տվյալները չենք վաճառում, թեեւ զանգվածային լրատվամիջոցները հաճախ են հաղորդում, թե մենք դա անում ենք: Իրականում, օգտատերերի վերաբերյալ տեղեկատվության վաճառքը կհակասեր մեր գործարար շահերին, քանի որ դա կկրճատեր գովազդատուների համար մեր ծառայության բացառիկ արժեքը»,- գրել Է նա The Wall Street Journal-ի սյունակում:

«Մենք օգտատերերի տեղեկատվությունը պաշտպանելու հզոր խթան ունենք»,- հավելել Է Ցուկերբերգը: Նրա խոքով՝ ընկերությունն, անկասկած, օգտատերերի որոշ տվյալներ Է հավաքում նրանց՝ «դուր Է գալիս» նշումների հիման վրա ռելեւանտ գովազդ ցուցադրելու համար:

«Բայց այդ տեղեկատվությունն սկզբունքային նշանակություն ունի անվտանգության եւ մեր ծառայությունների աշխատանքի համար»,- գրում Է Facebook-ի հիմնադիրը:

Նա նշել Է, որ մարդկանց անձնական տվյալներով աշխատանքի հիմնական սկզբունքներն Է համարում թափանցիկությունը, ընտրությունը եւ վերահսկողությունը:

«Մենք պետք Է անկեղծ լինենք այն թեմայի շուրջ, թե ինչ կերպ ենք օգտագործում տեղեկատվությունը, իսկ մարդիկ պետք Է ընտրություն ունենան, թե ինչպես Է օգտագործվում իրենց տեղեկատվությունը»,- հավելել Է Ցուկերբերգը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:-

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում