Տնտեսություն

Կառավարությունը արտոնություն տրամադրեց «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊԸ-ին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը արտոնություն տրամադրեց «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊԸ-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊԸ -ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգեց երեք տարի ժամկետով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այսպիսի որոշում կայացվեց գործադիրի հունվարի 24-ի նիստում:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ընկերությունը Կոտայքի մարզի Արզական գյուղում հիմնում է ժամանակակից, ինտենսիվ պտղատու այգի:

«Սա ընթացքի մեջ գտնվող ներդրումային ծրագիր է: Մինչ այժմ հաստատված էր, որ ապրանքների ու սարքավորումների արժեքը պետք է կազմի 14 մլն 313 հազար դրամ, սույն փոփոխությամբ առաջարկվում է այդ գումարը դարձնել 33 մլն 249 հազար 767 դրամ: Կազմակերպությունը Արզական գյուղում 8 հա հողատարածքի վրա հիմնում է ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի: Այս փոփոխությամբ 18,9 մլն դրամ ընդհանուր արժեքով սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների ԱԱՀ-ն կհետաձգվի երեք տարով»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 120 մլն դրամի չափով ներդրումներ, որոնք պետք է իրականացվեն մի քանի փուլերով: Նախատեսվում է երեք տարում ստեղծել 15 աշխատատեղ՝ միջինը 90 հազար դրամ աշխատավարձով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում