Քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով հրապարակվել է տեսանյութ ՄԻՊ դիմելու  վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով հրապարակվել է տեսանյութ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի Հանրապետությունում հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված դեպքերում հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների ու ազատության պահպանմանը:

Պաշտպանին դիմելն անվճար է: Եթե անձը կարծում է, որ խախտվել են իր իրավունքները, ապա կարող է դիմել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով:

Բողոքն անձը կարող է ներկայացնել բանավոր՝ զանգահարելով շուրջօրյա թեժ գծի 116 համարին, կամ գրավոր՝ փոստով, կամ էլեկտրոնային եղանակով` ombuds@ombuds.am հասցեով: Անանուն բողոքները չեն քննվում, հետևաբար գրավոր դիմելիս պետք է նշել անուն ազգանունը, բնակության հասցեն, կոնտակտային հեռախոսահամար, ինչպես նաև չմոռանալ ստորագրել: Բողոք ներկայացնելու համար կարելի է այցելել ինչպես Երևանում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, այնպես էլ Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզային ստորաբաժանումներ:

Բողոքի հիման վրա Պաշտպանը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ պարզաբանումների պահանջով դիմում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, հանդես է գալիս նրանց ուղղված առաջարկություններով: Պաշտպանը կամ նրա իրավասու ներկայացուցիչը կարող է նաև իրականացնել չհայտարարված այց ցանկացած վայր, այդ թվում այնպիսի, որտեղ անձը զրկված է կամ կարող է զրկված լինել ազատությունից:

Պաշտպանի կամ իրավասու ներկայացուցչի գործունեությունը խոչընդոտելը, այդ թվում մուտքը ցանկացած վայր չթույլատրելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով