Նախարարությունը բժշկական ապահովագրական համակարգում ներառելու է գրանցված աշխատող անձանց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է ներդնել համապարփակ բժշկական ապահովագրության համակարգը: 2021թ. ծրագրին միանալու են գրանցված աշխատողները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Շատ հարցեր դեռ որոշված չեն, օրինակ, թե աշխատող քաղաքացիների աշխատավարձի քանի՞ տոկոսը պետք է փոխանցվի ապահովագրության համար: Բայց աշխարհում կա 2-30 տոկոսի պրակտիկան։ Մենք հակված ենք սկսել փոքր տոկոսից, որ դա բեռ չլինի քաղաքացիների համար: Մենք մեր մտքում ունենք որոշակի թվեր, սակայն, քանի որ կան քաղաքական որոշումներ, այդ տոկոսները փոխվելու են: Օրինակ, եթե որոշվի, որ կենսաթոշակառուներին ևս ընդգրկում ենք համակարգում, այդ տոկոսը աճելու է»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ համակարգի փուլային ներդրման, նաև մինչ 2021-ը այս երկու տարին օգտագործելու իմաստն այն է, որ բոլոր հարցերի պատասխանները ճշգրիտ հաշվարկվեն, և համակարգի ներդրման ժամանակ ձախողման հավանականությունը փոքրացնեն: «Առաջին փուլը, ներդնելով միայն աշխատող քաղաքացիների և միայն այն քաղաքացիների համար, ում պետությունն այսօր էլ է երաշխավորել բուժօգնություն, մենք ապահովում ենք մոտ 50 տոկոս ընդգրկում»,-նշեց Թորոսյանն ու հավելեց, որ քայլ առ քայլ պետք է մեծացնեն այդ տոկոսը:

Նա տեղեկացրեց նաև, որ հետագայում քննարկվելու է թոշակառուների ընդգրկման հարցը, որովհետև նրանց համար կամ պետք է վճարի պետությունը, կամ աշխատող քաղաքացիները՝ իրենց տարեց համաքաղաքացիների համար՝ որպես սոցիալական համերաշխության սկզբունք: Նախարարը նկատեց, որ համապարփակ բժշկական ապահովագրության համակարգերը սոցիալական համերաշխության սկզբունքի հիման վրա են ներդրվում, երբ առողջ քաղաքացիները վճարում են հիվանդ քաղաքացիների համար և այլն:

Բժշկական ապահովագրական համակարգից ներկայում օգտվում են սոցիալական փաթեթի շահառուները:

Հայերեն English Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը