ՀՀ միգրացիոն ծառայությունը Նիդեռլանդներից արտաքսված Գրիգորյանների ընտանիքին կարող է ցուցաբերել առավելագույն աջակցություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ միգրացիոն ծառայությունը հաստատեց Նիդեռլանդներից 8, 5, 3 տարեկան երեխաներ ունեցող Գրիգորյանների ընտանիքի արտաքսվելու մասին տեղեկությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, մի քանի ամիս առաջ Նիդեռլանդների միգրացիոն ծառայությունից իրենց հարցում է ուղարկվել՝ պարզելու` արդյոք Գրիգորյանները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թե ոչ: Հարցմանը տրվել է դրական պատասխան:

«Մենք հաստատել ենք, որ այդ ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ են, ու ըստ ռեադմիսիոն համաձայնագրի` նիդեռլանդական կողմը պարտավորվում է փաստացի արտաքսումից առաջ մեզ ծանուցել, որը նույնպես իրականացվել է»,- ասաց Դավթյանը:

ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուի խոսքով` միգրացիոն ծառայությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի այդ ընտանիքը տեղեկանա վերաինտեգրման ծրագրի մասին, որում մի շարք փաթեթներ են ներառված:

«Եթե մեզ դիմեն, առավելագույնը փորձելու ենք աջակցել բնակարանի վարձի հատուցման, բիզնեսի հիմնման որոշակի աջակցության, բուժզննման հարցում և այլն»,- նշեց Դավթյանը:

Ըստ Nltimes լրատվական կայքի` Գրիգորյանների ընտանիքը մինչև վերջ պայքարել է արտաքսումից խուսափելու համար:

Չնայած, որ հայ ընտանիքի արտաքսման հարցը Նիդեռլադներում դարձել էր հասարակության լայն շերտերի քննարկման առարկա, որի վերաբերյալ նույնիսկ քաղաքական տարբեր կուսակցություններ իրենց դիրքորոշումն էին հայտնել, ընտանիքը Նիդեռլանդներում պահելու նպատակով արտակարգ գործընթացները չեղարկվել էին և նրանք արտաքսվել Հայաստան:

Հայերեն English Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը