Քաղաքականություն

ԼՀԿ-ն ուժային կառույցները խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու անհրաժեշտություն է տեսնում

3 րոպեի ընթերցում

  ԼՀԿ-ն ուժային կառույցները խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է բերվեն խորհրդարանական վերահսկողության դաշտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Միանշանակ է, որ ուժային կառույցները պետք է բերվեն խորհրդարանական վերահսկողության դաշտ: Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ խորհրդարանը չի կարողանում իրականացնել իր վերահսկողությունն այդ կառույցների նկատմամբ: Չլինելով կառավարության անդամ, այդ կառույցների ղեկավարները պարտավորված չեն ներկայանալ ԱԺ, պատասխանել պատգամավորների հարցերին, հետևաբար նրանք քաղաքական պատասխանատվությունից դուրս են մնում: Պատասխանատվությունն այդ դեպքում ընկնում է վարչապետի վրա, որը շատ վատ է»,- ասաց Գորգիսյանը:

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում ներառված կետի՝ կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցի վերաբերյալ նախագիծը դեռ ԱԺ չի ներկայացվել:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 11 նախարարությունները՝աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն առողջապահության նախարարություն արդարադատության նախարարություն արտակարգ իրավիճակների նախարարություն արտաքին գործերի նախարարություն բնապահպանության նախարարություն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն պաշտպանության նախարարություն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն ֆինանսների նախարարություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում