Մակունցի կարծիքով՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չպետք է դառնան նախարարություններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նպատակահարմար չի համարում, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը վերածվեն նախարարությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մակունցն ասաց Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

«Մեր դիրքորոշումն այն է, որ այդ կառույցները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին: Խորհրդարանն այսօր արդեն ունի այն լծակները, որպեսզի կարողանա նրանց հաշվետու պահել: Եթե մենք մեր առջև նպատակ ենք դնում, որպեսզի այդ կառույցներին ավելի հաշվետու պահենք, ապա պետք է այդ միջոցները գտնելու շուրջ քննարկումներ ունենանք մյուս խմբակցությունների մեր գործընկերների հետ: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և չպետք է ունենան քաղաքական ուղղվածություն»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ իրենք խմբակցությունում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը չեն քննարկել:

«Իմ քայլը խմբակցությունում կառավարության օպտիմալացման, նոր կառուցվածքային փաթեթը դեռ չի քննարկվել մի պարզ պատճառով, որ վերջնական չգիտենք, թե ինչ փաթեթի հետ ենք գործ ունենալու: Նախարարների մեծ մասն արդեն նշանակված է, բայց մենք չգիտենք, թե մի քանի նախարարությունների ձևաչափն ինչպիսին է լինելու: Այդ պարագայում չենք կարող քննարկումները սկսել»,- նշեց պատգամավորը:

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում ներառված կետի՝ կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցի վերաբերյալ նախագիծը դեռ ԱԺ չի ներկայացվել:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 11նախարարությունները.Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն Առողջապահության նախարարություն Արդարադատության նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն Արտաքին գործերի նախարարություն Բնապահպանության նախարարություն Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն Պաշտպանության նախարարություն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներ նախարարություն Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն Ֆինանսների նախարարություն:

Հայերեն English Français

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին