Քաղաքականություն

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին

1 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը տեղի կունենա հունվարի 21-25-ը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին կայանալիք նիստի օրակարգում է նաև Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցն է:

Բացի այդ, հունվարի 21-ի նիստի ընթացքում նախատեսվում է Վեհաժողովի նախագահի և փոխնախագահների ընտրություն: Ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Ֆինլանդիայի նախագահը:

Ձմեռային նստաշրջանի օրակարգում է նաև Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների դիտարկման հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում