Էդմոն Մարուքյանը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ է բարձրաձայնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված որոշակի խնդիրներ է տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորը խորհրդարանի հերթական նիստում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանը ուշադրություն հրավիրեց մի շարք խնդիրների վրա և հույս հայտնեց որոշակի լուծումներ գտնել հանձնաժողովի աշխատանքների շրջանակում:

«Բոլորը, այդ թվում՝ ես, ուրախ ենք, որ Հայաստանում հեղափոխություն է եղել, սակայն դեռ մարդու իրավունքների խնդիրներ կան: Մարդու իրավունքների վիճակն այնքան էլ լավ չէ: Այս «ուրախ» ընթացքը պետք է շարունակվի` հաշվի առնելով ՀՀ միջազգային պարտավորությունները, մեր օրենսդրությունը: Որևէ բան չի կարող արդարացնել մարդու իրավունքների ոտնահարումը: Օրինակ՝ փաստաբանն ուզում է իր պաշտպանյալի գործին մասնակցել դատարանում, դատարանի դիմաց բողոքի ցույց Է, փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտվում է»,-ասաց Մարուքյանը:

Նա նաև անդրադարձավ ամիսներ առաջ բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման դեպքին: «Գաղտնալսման մասով գործ կա հարուցված, սակայն հարցնող չկա, թե ինչ եղավ»,-նշեց Մարուքյանը:

Նա նաև կարևորեց, որ գործադիր իշխանությունը հստակ ձևակերպումներ տա, որ Հայաստանում փաստաբանները պաշտպանված են և պիտի պաշտպանվեն պետության կողմից: Եվ այդ պաշտպանությունը պիտի լինի կոնկրետ գործողություններով:

Մարուքյանը նշեց, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պետք է օր առաջ զբաղվի այդ խնդիրներով:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Ազգային ժողովը հունվարի 17-ի նիստում քննարկում է արդեն ստեղծված տասնմեկ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

Սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներումտարածվել էրՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը: Ավելի ուշ գաղտնալսել էին նաև Նիկոլ Փաշինյանին ու Արթուր Վանեցյանին:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին