Փաստ մեկնաբանությամբ

«Ամուսնալուծություն առանց գործարքի», թե նոր հանրաքվե․ ո՞ւր է շարժվում «Բրեքսիթի» գործընթացը

6 րոպեի ընթերցում

«Ամուսնալուծություն առանց գործարքի», թե նոր հանրաքվե․ ո՞ւր է շարժվում «Բրեքսիթի» գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը հունվարի 15-ին դեմ արտահայտվեց Բրեքսիթի շուրջ ԵՄ-ի հետ վարչապետ Թերեզա Մեյի համաձայնեցրած գործարքին։ Հատկանշական է, որ գործարքին դեմ քվեարկեց 432 խորհրդարանական, կողմ՝ միայն 202-ը։ Բանն այն է, որ կառավարության ներկայացրած որևէ նախագիծ ձայների նման տարբերությամբ չէր տապալվել վերջին 95 տարիների ընթացքում։ Սա վկայում է վարչապետ Մեյի և նրա թիմի «բրեքսիթյան քաղաքականության» կատարյալ ֆիասկոյի մասին։

Միևնույն ժամանակ քվեարկության նման արդյունքը միանգամայն կանխատեսելի էր, քանի որ վերջին ամիսներին Բրիտանիայի վարչապետը չէր վայելում ոչ միայն խորհրդարանի ընդդիմադիրների, այլև իր գլխավորած Պահպանողական կուսակցության մի հատվածի աջակցությունը, ինչը ցույց տվեց նաև քվեարկությունը: Պահպանողականների մի մասը դեմ քվեարկեց գործարքին, և Մեյը չկարողացավ ապահովել անգամ ձայների պարզ մեծամասնություն։ Ավելին, կառավարության ներում ևս ոչ բոլորն են աջակցում Մեյի առաջարկած «Բրեքսիթյան սցենարին»: Կուսակցության ներսում խնդրի շուրջ առկա խմորումները շարունակվում են ամիսներ և հանգեցրել են անգամ որոշ առանցքային նախարարների հրաժարականների, օրինակ՝ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոն, «Բրեքսիթի» հարցով նախարարներ Դևիդ Դևիս, Դոմինիկ Ռաբ։

Այն հանգամանքը, որ Բրիտանիան պարտավորվել է լքել ԵՄ-ն մինչև 2019թ. մարտի 29-ը, և այդ վերջնաժամկետից ընդամենը 70 օր առաջ բրիտանական խորհրդարանը մերժել է Միության հետ կառավարության համաձայնեցրած գործարքը, բարդ խնդրի առաջ է կանգնեցրել ոչ միայն Բրիտանիային, այլև ԵՄ-ին։ Չնայած վերջինս ավելի պատրաստ է «կոշտ Բրեքսիթին» (առանց գործարքի «Բրեքսիթ»), քան Բրիտանիան, Եվրոպական Միությունում պահանջում են, որ Բրիտանիայի կառավարությունը հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը «Բրեքսիթի» վերաբերյալ։

Ինչ վերաբերում է Բրիտանիային, ապա այստեղ միանգամայն հստակ է, որ Մեյի համաձայնեցրած տարբերակը բացարձակ ընդունելի չէր երկրում մի շարք առանցքային հարցերի պատճառով, ինչպես օրինակ՝ Իռլանդիայի հետ սահմանի, ԵՄ-ի նկատմամբ Բրիտանիայի պարտավորությունների խնդիրները և այլն։ Այս ամենի տրամաբանական շարունակությունը կառավարությանն անվստահություն հայտնելու հնարավոր գործընթացն է։ Ինչպես քվեարկությունից հետո հայտարարել է ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը՝ հունվարի 16-ին քվեարկության կդնի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։

Իրադարձությունների հետագա զարգացման հնարավոր սցենարները մի քանիսն են։ Եթե Մեյին չհաջողվի ստանալ խորհրդարանականների աջակցությունը, ապա վերջինս կունենա երկու շաբաթ՝ Համայնքների պալատի վստահությունը վերականգնելու համար։ Իսկ եթե երկու շաբաթվա ընթացքում ևս Մեյը չունենա բավարար աջակցություն խորհրդարանի կողմից, Բրիտանիայում կգումարվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչն առավել անկանխատեսելի կդարձնի «Բրեքսիթի» ճակատագիրը։ Հիշեցնենք, որ Մեյին անվստահություն հայտնելու հարցով քվեարկություն անցկացվել է 2018թ․ դեկտեմբերի 12-ին Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության ներսում, որի արդյունքում 200 պատգամավոր դեմ է արտահայտվել Թերեզա Մեյին անվստահություն հայտնելուն, 117-ը՝ կողմ։ Չնայած այս քվեարկությամբ Մեյը պահպանեց Պահպանողականների առաջնորդի և վարչապետի պաշտոնը, նման արդյունքը մեծացնում է խորհրդարանի կողմից ներկայիս իրավիճակում Մեյին անվստահություն հայտնելու հավանականությունը։

Եթե, այնուամենայնիվ, Մեյին հաջողվի պահպանել վարչապետի պաշտոնը, կառավարությունը կշարունակի ուղիներ փնտրել ստեղված խառնաշփոթը հաղթահարելու համար։ Նախ, ամենայն հավանականությամբ, Բրիտանիան կփորձի բանակցել ԵՄ-ի հետ գործարքում ներառված այն առանցքային վիճելի հարցերի շուրջ, որոնց պատճառով խափանվեց փաստաթղթի հաստատումը բրիտանական խորհրդարանում։ Հաշվի առնելով վերջին շրջանում ԵՄ-ի կոշտ կեցվածքը և զիջումների գնալու պատրաստակամության բացակայությունը՝ նոր բանակցությունների անցկացման հավանականությունը բարձր չէ։ Նման բարդ իրավիճակում չի կարելի բացառել Բրիտանիայում «Բրեքսիթի» հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը, ինչը կարող է առհասարակ վերջ դնել «Բրեքսիթի» գործընթացին՝ Բրիտանիային թողնելով ԵՄ-ի կազմում։

Չնայած Մեյի քաղաքական ապագային շուրջ ստեղծված անորոշությանը՝ «կոշտ Բրեքսիթի» տարբերակը շարունակում է մնալ առավել իրատեսական։ Այս պարագայում Բրիտանիան կլքի ԵՄ-ն առանց «ամուսնալուծության համաձայնագրի»։ Նման զարգացումը ծանր հետևանքներ է խոստանում կողմերի համար՝ թողնելով նրանց միջև բազմաթիվ չկարգավորված հարցեր։ Ուստի հարաբերությունների հետագա ընթացքը կարգավորելու նպատակով Լոնդոնի և Բրյուսելի միջև կսկսվեն նոր բանակցություններ՝ ամեն ինչ «մաքուր էջից» սկսելու համար։

Վարդուհի Հարությունյան

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում