«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ստեղծել Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած՝ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագծով առաջարկվում է 6-րդ գումարման ԱԺ-ի համեմատ հանձնաժողովների թիվն ավելացնել երկուսով` ստեղծելով 11 հանձնաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծն ԱԺ ամբիոնից ներկայացրեց խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Ի տարբերություն նախորդ գումարման ԱԺ-ների հանձնաժողովների` 7-րդ գումարման Ազգային ժողովի հանձնաժողովների թիվը 11 է: Վեցերորդ գումարման ԱԺ-ի համեմատ թիվն աճել է երկուսով: Հաշվի առնելով նախորդ խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունների կողմից քննադատությունը, որ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը պետք է առանձին գոյություն ունենա և անջատվի պետաիրավական հարցերի հանձնաժողովից, ներկայում այն առաջարկվում է ստեղծել որպես ինքնուրույն հանձնաժողով: Առաջարկվում է ստեղծել նաև Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական ինքնուրույն հանձնաժողով: Դա պայմանավորված է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ` հաշվի առնելով, որ ԵԱՏՄ շրջանակներում արդեն ձևավորված է իրավական ակտերի համակարգը, որը անհրաժեշտություն է առաջացնում, որ ՀՀ-ում որոշ օրենքներ ընդունվեն: Դրա համար առաջարկվել է նախատեսել այս հանձնաժողովը»,-ներկայացրեց Վարդանյանը:

Առաջարկվող մյուս հանձնաժողովներն են Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային հարաբերություններ (14 անդամ), Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով(10 անդամ):

Առաջարկվում է նաև ստեղծել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ), Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ), Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ) և ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ): Պատգամավորը նշեց, որ անդամների բաշխվածությունը պայմանավորված է եղել պատգամավորների թվով:

Հայերեն English Français

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում