Քաղաքականություն

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունը

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկությունը մեկնարկել է ժամը 11:00-ին և կշարունակվի մինչև 12:00-ն:

«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ փոխնախագահների պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը:

Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ պաշտպանելու է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուին, քանի որ ԲՀԿ-ն խորհրդարանում երկրորդ ուժն է:

Հունվարի 14-ին կայացած նիստում 7-րգ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորների 131 կողմ ձայնով Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվել է ԱԺ նախագահի պաշտոնում: ՀՀ7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը»դաշինքը, «Բարգավաճ Հայաստան»և«Լուսավոր Հայաստան»կուսակցությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում