Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը

2 րոպեի ընթերցում

 «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրեց պատգամավոր Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 14-ին Ազգային ժողովի առաջին նիստում առաջադրման մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրում է Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,-ասաց Մարուքյանը:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է քաղաքական երեք ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ: Ազգային ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին: Ընդդիմադիր քաղաքական ուժերից` «Լուսավոր Հայաստան»-ն առաջադրել է Մանե Թանդիլյանի, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` Վահե Էնֆիաջյանի թեկնածությունները:

ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը:

«Իմ քայլը» հայտարարել է, որ սատարելու է ԱԺ փոխնախագահի ԲՀԿ թեկնածուին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում