ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հռիփսիմե Գրիգորյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով Հռիփսիմե Գրիգորյանն «Իմ քայլը» դաշինքով ստացել է պատգամավորական մանդատ: