Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև ԱԺ-ի ուսերին է. Կաթողիկոսն օրհնանքի խոսք ուղղեց պատգամավորներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների օրենսդրական ջանքերով պիտի ձևավորվեն Հայաստանի տնտեսության շարունակական զարգացման, գիտության, մշակույթի առաջընթացի, մեր ժողովրդի անվտանգության և խաղաղության ապահովման համար անհրաժեշտ հնարավորություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանի առաջին նիստում իր օրհնանքի խոսքում այս մասին ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց պատգամավորներին և իր հայրապետական օրհնությունը բերեց անդրանիկ նիստի առիթով: «Արգասաբեր գործունեության առիթով շնորհավորում եմ նորընտիր պատգամավորներիդ: Այսօր դուք` իբրև ժողովրդի վստահյալ ներկայացուցիչներ, ստանձնում եք ձեր պարտականությունները: Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև ձեր ուսերին է, քանզի մեր երկրի առաջընթացն ու զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդիր մարմնի գործունեությամբ: Մեր ժողովուրդը բարեփոխումների մեծ հույսեր ու ակնկալիքներ ունի, միայն բարօրության ու կարիքների հոգածության հրամայականը չէ, որ հուզում է մեր ժողովրդին։ Մեր երկրի առաջ ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն մարտահրավերներ, որոնց դիմագրավելու և շահեկան կերպով լուծումների առաջնորդելու համար ներքին կյանքում պետք է ունենանք հնարավորինս քիչ խնդիրներ: Պետական-քաղաքական գործիչների և ողջ հասարակության ընդհանուր բարեխղճությունը և քաղաքացիական պատասխանատվությունը մեր ժողովրդի ներուժի համախմբման, մեր պետականության ամրապնդման, հուսալի ապագայի կերտման գլխավոր պայմանն են»,-ասաց Վեհափառ Տերը:

Նա շեշտեց` պատգամավորների օրենսդրական ջանքերով պիտի ձևավորվեն անհրաժեշտ միջավայր ու հնարավորություններ` մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի համար, մեր ժողովրդի անվտանգության և խաղաղության ապահովման համար: Իսկ պատգամավորների հաստատած օրենքները պիտի ծառայեն հասարակական կյանքում օրինականության, արդարության ամրապնդմանը, որոնք կզորացնեն մեր ընթացքը:

Ամենայն հայոց կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ պիտի արդյունավորվեն նաև ԱԺ դահլիճում ընթացող քննարկումները և կայացվող որոշումները: Վեհափառ Տերը շեշտեց` քաղաքական հայացքների և տեսակետների բազմակարծությամբ հանդերձ` ժողովրդի լուսավոր ապագայի նույն տեսլականն է միավորում պատգամավորներին:

2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Իմ քայլը» դաշինքը` 88, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 26և«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը`18 մանդատով:

Հայերեն العربية English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը