Մասքը հայտնել Է Starship-ի ենթաուղեծրային թռիչքի համար հրթիռի տեղադրումն ավարտելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկատեր Իլոն Մասքը հունվարի 11-ին հայտնել Է, որ իր SpaceX ընկերությունն ավարտել Է կրող հրթիռի տեղադրումը բազմակի օգտագործման Starship հրթիռատիեզերական համակարգի փորձնական ենթաուղեծրային թռիչքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հենց նոր ավարտվեց հրթիռի մոնտաժումը Տեխասի SpaceX մեկնարկային հարթակում Starship-ի փորձնական թռիչքի համար»,-գրել Է նա Twitter-ում: Նաեւ ձեռնարկատերը հրապարակել Է հրթիռի լուսանկարը, ճշտելով, որ պատկերն իսկական Է, այլ ոչ թե համակարգչով ստեղծված:

BFR (Big Falcon Rocket) պայմանական անվանումը կրող նախագիծը 2017 թվականի սեպտեմբերին ներկայացվել Էր Ադելաիդայում (Ավստրալիա) Աստղագնացության միջազգային կոնգրեսում: 2018 թվականի նոյեմբերին Մասքը հայտնեց, որ այժմ BFR-ն կոչվելու Է Starship: Հրթիռատիեզերական համակարգն ունի երկու բաղադրիչ՝ Starship-ը՝ տիեզերանավը կամ վերին աստիճանը, եւ Super Heavy-ը՝ հրթիռային արագացուցիչը (Falcon 9-ի առաջին աստիճանի ավելի հզոր նմանօրինակը): Այն կկարողանա ուղեծիր դուրս բերել մինչեւ 100 տոննա օգտակար բեռ:

Ենթադրվում Է, որ համակարգը կլինի բազմակի օգտագործման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին