Հասարակական

Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մահացածը կին է, ով զուգահեռ այլ հիվանդություններ ևս ուներ:

Ինչ վերաբերում է «Արաբկիր» բժշկական կենտրոնումերեխայի մահվան դեպքին՝ Վանյանը նշեց, որ երեխան վիրուսային վարակ ընդհանրապես չի ունեցել: «Բարդ անատոմիական հետազոտություններ կարվեն, և կպարզենք ինչն է եղել մահվան պատճառը»,-ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում