Մարիա Զախարովան կոպիտ խախտում է որակել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին Ադրբեջանից արտաքսելու դեպքերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բաքվի օդանավակայանից ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներին արտաքսելու դեպքերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանից էթնիկ նկատառումներով Ռուսաստանի քաղաքացիների արտաքսումը այդ մարդկանց իրավունքների կոպիտ խախտում է: «Ես այդ մասին մեծ քանակությամբ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում՝ սոցիալական ցանցերում: Տոնական օրերի ընթացքում նույնպես նման միջադեպ գրանցվել է, մենք նման միջադեպեր ֆիքսել ենք նաև նախկինում: Մենք պարբերաբար այդ հարցը դրել ենք Ադրբեջանի ղեկավարության առաջ, ասել ենք, որ նման դեպքերը, ցավոք, ավանդույթ են դառնում՝ սխալ և վատ ավանդույթ»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում հրապարակվել է մեծ նյութ, սակայն դա Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ նկատառումներով խտրական վերաբերմունքի առաջին դեպքը չէ: Զախարովան նշել է, որ անցած տարվա ընթացքում էթնիկ նկատառումներով Ադրբեջան այցելությունը մերժելու նվազագույնը 16 դեպք է գրանցվել: Դրա հետ մեկտեղ ՌԴ քաղաքացիները ժամերով պահվել են օդանավակայանում, ինչից հետո բռնի արտաքսվել են, իսկ պաշտոնական պատճառ չի նշվել: «Նշված փաստերը մեր կարծիքով համարվում են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում»,- ընդգծել է Զախարովան:

Նրա խոսքով՝ դրանք հակասում են ռուս-ադրբեջանական մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի ոգուն: «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ, որ հրավիրել է ադրբեջանական կողմի ուշադրությունը ստեղծված իրավիճակի անթույլատրելիության վրա: Մենք պահանջել ենք դադարեցնել այդ պրակտիկան: Այն չի համընկնում երկու երկրների բարեկամական հարաբերություններին»,- ասել է Զախարովան:

Նա նաև հայտնել է, որ ադրբեջանական կողմը վստահեցրել է, որ իրավիճակը շտկվելու է:

Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ 13 ժամ է անցկացրել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում: Նա նշել է, որ ցանկացել է ամանորյա տոներն անցկացնել Ադրբեջանում, սակայն արդեն անձնագրերի ստուգման վայրում նրան կանգնեցրել են: Գևորգյանը նաև հայտնել է, որ բացի իրենից ևս երկու ընտանիքի թույլ չեն տվել Բաքու մտնել՝ ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով:

Հայերեն العربية English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ