Նորընտիր ԱԺ-ի ամենաերիտասարդ պատգամավորն օրենսդիրում իր գործունեությունը տեսնում է արտաքին հարաբերությունների ոլորտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորընտիր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ամենաերիտասարդ՝ 25-ամյա պատգամավոր Սոնա Ղազարյանն արդեն որոշակի պատկերացում ունի, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններ է հեղինակելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասաց, որ իր փորձն ու գիտելիքները ցանկանում է կիրառել արտաքին հարաբերությունների ոլորտում:

Ղազարյանը նշեց, որ չունենալով որևէ քաղաքական հարթակ՝ մշտապես բարձրաձայնել է քաղաքացիներին մտահոգող հարցերը: «Օրենսդիրում ինձ տեսնում եմ արտաքին հարաբերությունների բլոկում: Ուսումս ստացել եմ «College of Europe»-ում, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրել եմ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները տարբեր ֆորմատներով: Մեկ տարի պրակտիկա եմ անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում»,-ասաց Ղազարյանը:

Թե ինչու է հենց «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցել ընտրություններին հարցին ի պատասխան նա ասաց, որ հեղափոխության օրերին միասնական թիմով են մասնակցել ողջ գործընթացին և սա այն թիմն է, որի հետ նա կապում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման գործընթացը: «Մենք Հայաստանի զարգացման համար ունենք միանման տեսլականներ։ Եվ սա այն թիմն է, որին ես վստահում եմ»,-նշեց նա:

Պատգամավորը շեշտեց, որ իրենց կուսակցության ցուցակով ներկայացված կանայք արհեստականորեն ներառված չեն եղել: Նրա խոսքով՝ ցուցակում եղել են այն մարդիկ, ովքեր մշտապես հետաքրքրված են եղել և բարձրաձայնել են Հայաստանի խնդիրների մասին: «Քաղաքականությունը նաև կանանց համար է: Ինձ թվում է, որ Ազգային ժողովը նոր ձեռագիր է ստանալու»,-նշեց Ղազարյանը:

Մինչ ավագանու անդամ լինելը Սոնա Ղազարյանն աշխատել է սոցիալ-մշակութային հիմնադրամում, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում, ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդական առաքելությունում ընտրությունների ժամանակ:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին