Հասարակական

ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը կներկայացվի «ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային ցուցահանդեսում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը կներկայացվի «ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հունվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Խոսելով երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների մասին, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը կարևորել է համագործակցությունը պլանային և պայմանագրային հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը:

Դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին Դավիթ Տոնոյանին է փոխանցել ս.թ. փետրվարի 17-ից 21-ը կայանալիք «ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաթքումի հրավերը:

Ընդունելով հրավերը, Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության մասնակցությունից բացի, ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնեն ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունները, իսկ ՀՀ ՊՆ պատվո պահակախումբը և զինվորական նվագախումբը կմասնակցեն հանդիսավոր արարողություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում