Հասարակական

ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը. ԼՐԱՑՎԱԾ

2 րոպեի ընթերցում

ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը. ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը բավարարել է պաշտպանի միջնորդությունը՝ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու հետ կապված: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:

Սամվել Մայրապետյանի փաստաբանները տարածած հաղորդագրությունում հայտնում են, որվերադարձնելով Մայրապետյանի անձնագիրը, նույն պատասխանի մեջ ՀՔԾ-ն գրավոր առարկել է, որ Սամվել Մայրապետյանը ՀՀ-ից մեկնի։

«Ավելին՝ պատասխանում ասված է, որ Մայրապետյանի Հայաստանից դուրս գալու ցանկացած փորձ կդիտարկվի որպես քննությունից թաքնվելու գործողություն»,- ասված է հայտարարությունում:

Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): Դեկտեմբերի 27-ին Սամվել Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել:

Գործարարի պաշտպանները պնդում էին, որ իրենց պաշտպանյալն ունի այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Մայրապետյանի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով 2018 թ. նոյեմբերի 14-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։

Փաստաբանների պնդմամբ, Մայրապետյանը ենթաստամոքսային գեղձի բորբոքում ունի, որը Հայաստանում բուժել հնարավոր չէ: Չնայած դրան՝ գործարարը չէր կարողացել մեկնել բուժման, քանի որ ՀՔԾ֊-ն հրաժարվել էր վերադարձնել նրա անձնագիրը:

Այսօր ավելի վաղ Մայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ անձնագիրը ՀՔԾ-ում պահելու հարցով դիմել են Եվրադատարան, և ՄԻԵԴ-ը հունվարի 2-ին հարցումներ է կատարել ՀՀ կառավարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում