Հայտնի է նորընտիր պատգամավորների մանդատների հանձման հանդիսավոր արարողության օրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանի նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
«Հարգելի գործընկերներ, հունվարի 10-ին՝ ժամը 13.00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը»,- գրել է Հարությունյանը:
«Իմ քայլը»դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորական88մանդատ, «Բարգավաճ Հայաստան»կուսակցությունը՝26,իսկ«Լուսավոր Հայաստան»կուսակցությունը՝18մանդատ։«Իմ քայլի»չորս մանդատը կստանա Հայաստանի եզդի,ռուս,ասուրի և քուրդ ազգային փոքրամասնությունների1-ական ներկայացուցիչ։