Հասարակական

Սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի. Արտակ Մանուկյան

1 րոպեի ընթերցում

Սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի. Արտակ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք. սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Մանուկյանը:

«Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք, որի համատեքստում 2019 թ. փետրվարի 1-ից կամ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեր բոլոր սպառողների համար (0.37 դրամով), կամմիայն սոցիալապես անապահով ընտանիքների համար (10 դրամով)։ Ընտրվել է երկրորդ տարբերակը, որը, իմ կարծիքով, կրկին հատվածական, այլ ոչ թե ռազմավարական մոտեցում է»,- գրել է Մանուկյանը:

2019 թ. փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքները ցերեկային 40 դրամ՝ կվտ/ժ-ի փոխարեն կվճարեն 30 դրամ՝ կվտ/ժ, իսկ գիշերային 30 դրամ՝ կվտ/ժ-ի փոխարեն՝ 20 դրամ կվտ/ժ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում