ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցի շուրջ։

ՓաստաթուղթըհրապարակվելէՄԱԿպաշտոնականկայքէջում:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԱՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուշագրում, մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի և Արցախի միջևհակամարտությանհամատեքստում անհայտ կորածների հարցը ծագել է 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմից շատ ավելի վաղ. դեռևս1988-1989թթ. տեղի էին ունեցել պատանդառության և առևանգման առանձին դեպքեր, և հետագայում, հակամարտության լարման հետ պայմանավորված, պատանդների և անհայտ կորածների խնդիրն ավելի սրվեց։ Ազգությամբ հայերին պատանդ վերցնելու պրակտիկան լայն տարածում է գտել հատկապես 1991 թ. Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման «Օղակ» գործողության ժամանակ:

«Մարդկանց առևանգումները տեղի էին ունենում Արցախի ամբողջ տարածքում, որից հետո նրանք հայտնվում էին ադրբեջանական բանտերում և կալանավայրերում, որտեղ ենթարկվում էին դաժան խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի:

Միայն 1991 թ. ութ ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի տարբեր գյուղերից 640 խաղաղ բնակիչներ անօրինական կերպով ձերբակալեցին կամ գերեվարվեցին: 127 հայեր կեղծ մեղադրանքներով դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման, որոնցից 31-ը մահացել են կանոնավոր բնույթ կրող խոշտանգումների հետևանքով»,- նշված է փաստաթղթում:

Հուշագրում նաև բազմաթիվ փաստեր են բերվում՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ընթացքում և 1994 թ. հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվելուց հետո ադրբեջանական կողմից հայ պատանդների և ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների իրականացման վերաբերյալ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ բարձրացնելով անհայտ կորածների հարցը և, միևնույն ժամանակ, հրաժարվելով դրա լուծման համար որևէ համագործակցությունից, Ադրբեջանն ակնհայտորեն քողարկված նպատակներ է հետապնդում:

Մասնավորապես, ադրբեջանական կողմը փորձում է շահարկել ռազմագերիների և անհայտ կորածների հարցերը՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի կողմից Արցախի Հանրապետության տարածքում կատարված հանցագործություններն արդարացնելու նպատակով:

Այս արշավը հանրային կյանքի բոլոր ոլորտները ներառող պետական քաղաքականության մի մասն է, որն ուղղված է հայատյացության հրահրմանն ու հայերի դեմ հանցագործությունների խրախուսմանը: Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիզմն ու այլատյացությունը հաստատված է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում:

Հայերեն English Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին