Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հարցում

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հարցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ին մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա: «Գազի գնի թեմայի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է: Եվ դա գիտակցում են թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Ես լավատեսորեն եմ տրամադրված այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնավազն անցանկալի զարգացումներ չեն լինի»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում