Զբոսավարի գործունեության կարգավորման  փաստաթուղթը վերջնական փուլում է գտնվում. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտներին և տուրօպերատորներին տրամադրվող հարցաթերթիկները 2019 թվականի հունվարից շրջանառության մեջ կմտնեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը՝ հավելելով, որ հարցաթերթիկները հնարավորություն կտան շատ ավելի բազմակողմանի և շատ ավելի կարճ ժամկետներում համակողմանի տեղեկատվություն ունենալ զբոսաշրջիկների մասին: «Երկրորդ գործիքը սահմանային անցակետերում ՍԵԿՏ համակարգի բարելավումն է, որի միջոցով մենք կունենանք ավելի հարուստ տեղեկատվություն զբոսաշրջիկների սեռատարիքային կազմի, Հայաստանում անցկացրած օրերի և քաղաքացիության մասին: Շատ շուտով հասանելի կլինի նաև մի գործիք, որը հնարավորություն կտա Հայաստանում առաջին անգամ զբոսաշրջության քաղաքականությունը մշակել փաստահենք տվյալների վրա»,-ասաց նա:

Գրիգորյանի խոսքով՝ վերջնական փուլում է գտնվում զբոսավարի գործունեության կարգավորման փաստաթուղթը: «Զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագծի լրամշակման մեջ մենք կարևոր դեր ենք հատկացնում ծառայությունների որակի բարելավմանը, բարենպաստ գործարար ու ներդրումային միջավայրի ապահովմանը, ինչի ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Ուսումնասիրվել են մի քանի երկրների զբոսաշրջության օրենքները, ինչի արդյունքում լրամշակվել է օրենքի նախագիծը»,-ընդգծեց կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ քննարկվում է նաև զբոսաշրջային օբյեկտների հասանելիության հարցը սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող անձանց համար:

Հայերեն English

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար