Հասարակական

Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաներն ազդարարել են Կարապի լճի սահադաշտի 14-րդ տարեշրջանի մեկնարկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար սահադաշտը կաշխատի ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 15:30-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման:

Սահելու մեկ ժամվա արժեքն անփոփոխ է. սեփական չմուշկներով՝ 500 դրամ, չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Սկսնակներին այստեղ կօգնեն արդեն հմուտ մարզիկները:

Սառցե շնչով, բայց ջերմացնող ռիթմերով երեկոն եզրափակվեց մարզադպրոցի հոկեյի թիմի ցուցադրական ելույթով:

Կարապի լճի սահադաշտը կգործի մինչև 2019 թվականի մարտի 1-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում