Փաստ մեկնաբանությամբ

Մերձավոր Արևելքում մարդկային զոհերի, ռազմական գործողությունների ակնհայտ նվազում է եղել. արաբագետներն ամփոփում են տարին

4 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում մարդկային զոհերի, ռազմական գործողությունների ակնհայտ նվազում է եղել. արաբագետներն ամփոփում են տարին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքի համար 2018 թվականը բավական կարևոր տարի է եղել: Ի տարբերություն նախորդ 7 տարիների՝ մարդկային զոհերի, ռազմական գործողությունների տեսանկյունից ակնհայտ նվազում է եղել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

«Տարին աչքի ընկավ մի քանի կարևոր իրադարձություններով: Այն աչքի ընկավ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությամբ, երբ պաշտոնապես Երուսաղեմը ճանաչվեց որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս թեման իր ազդեցությունն ունեցավ պաղեստինյան հակամարտության վրա՝ պահելով լարվածությունը»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Սիրիական հիմնախնդրի հետ կապված հիմնական պրոցեսները սկսվեցին հունվարից, երբ մեկնարկեց «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որով եղավ թուրքական զինված ուժերի մուտքը Աֆրին: Դրանից հետո դեռ ապրիլին ԱՄՆ նախագահը հայտարարեց Սիրիայից զորքերի դուրսբերման մասին: Նման հայտարարություն եղավ նաև օրեր առաջ: Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով, այս անգամ հայտարարությունից հետո կոնկրետ գործողությունների ականատես կլինենք, իսկ թե ինչ ծավալով՝ պարզ չէ: Ամեն դեպքում, ներկայում արդեն որոշ քայլեր արվում են:

«ԱՄՆ-ի զորքերի դուրսբերմամբ տարածաշրջանի այդ հատվածում բաց է լինում, իսկ թե ով կլրացնի, դժվար է ասել: Տեսնում ենք հավակնություններ Թուրքիայի կողմից»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Խոսելով մերձավորարևելյան ուղղությամբ Հայաստանի քաղաքականության մասին՝ արաբագետ Արփինե Հովսեփյանը նշեց, որ առանցքային է եղել Սիրիան: Սեպտեմբերին հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստվում է Սիրիա գործուղել հայ մասնագետների խումբ՝ բաղկացած բժիշկներից, ականազերծման մասնագետներից:

«Հստակեցվեց, որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիր չի իրականացնելու, այլ միայն զբաղվելու է հումանիտար հարցերով: Սիրիայում հայ մասնագետների տեղակայման հարցը քննարկվել էր գրեթե բոլոր գործընկերների հետ»,-ասաց Արփինե Հովսեփյանը: Նրա խոսքով՝ Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվ փուլից անցում է կատարվում երկրի վերակառուցմանը: Եվ այս առումով բոլորովին նոր հնարավորություններ են բացվում Սիրիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Արաբագետը ընդգծեց, որ առկա է երկուստեք հետաքրքրություն:

Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականության մյուս առանցքային ուղղություններից են Եգիպտոսը, Լիբանանը: Վերջինիս հետ 2018 թվականին երկխոսությունը շարունակվեց ամենաբարձր մակարդակով: Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների ղեկավարները 3 հանդիպում են անցկացրել:

«Հայ-լիբանանյան հարաբերություններն ակտիվորեն զարգանում են ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում: Մասնավորապես, Դավիթ Տոնոյանի Լիբանան կատարած այցի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվեց ռազմական համագործակցության համաձայնագիր, ինչը խթան կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»,-ասաց Արփինե Հովսեփյանը:

Ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա Արփինե Հովսեփյանը նշեց, որ այս փուլում շարունակում է առաջնային մնալ ղեկավարության հետ քաղաքական հարաբերությունների ամրապնդումը: Այս տարի երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել փոխգործակցությունը հատկապես միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Միևնույն ժամանակ ուշադրության կենտրոնում են մնում Եգիպտոսում հայ համայնքի հետ կապված խնդիրները:

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

Ռազմական

2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

Իրան

ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Ռազմական

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է. ՊՆ

Ռազմական

Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է. ՊՆ

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Քաղաքականություն

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Ռազմական

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Ռազմական

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում