Հասարակական

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արժանացել է «Հայկական բրենդ» մրցանակին

1 րոպեի ընթերցում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արժանացել է «Հայկական բրենդ» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հայկական բրենդ» մրցանակին, որը փոխանցվել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն 17 տարի է, ինչ «Արմենիա» միջազգային օդանավակայաններն» իրականացնում է «Զվարթնոց» օդանավակայանի պայմանագրային կառավարումը, և որը «Զվարթնոց» օդանավակայանը համապատասխանեցրելէ միջազգային չափանիշներին։

«Այսօր «Զվարթնոց» օդանավակայանի յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա աշխատանքի շնորհիվ է նաև, որ իրականացրած ներդրումներն ու կատարած աշխատանքներն արժանանում են գնահատականի, ինչի կապակցությամբ էլ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն իր շնորհակալությունն է հայտնում ինչպես իր աշխատակիցներին՝ անհրաժեշտ ծառայությունները հնարավորինս լավ իրականացնելու համար, այնպես էլ «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ին՝ մրցանակին արժանացնելու համար։ Ինչ խոսք, գնահատված լինելը պարտավորեցնող»,-նշել է Ավետիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում