Պրոբացիայի ծառայությունը և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրեցին Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:

Նավասարդյանը նշեց, որ, ըստ էության, սա համագործակցության հուշագիր է Պրոբացիայի ծառայության և հասարակական կազմակերպությունների միջև:

«Այսպիսով ավելի հեշտ կլինի Պրոբացիայի ծառայությանն աջակցելը և ավելի արդյունավետ իրականացնել կառույցի առջև դրված խնդիրները: Մեր գերատեսչությունը դեռևս կայացման փուլում է, և քաղհասարակության աջակցությունը մեզ համար շատ կարևոր է»,- ասաց Արսեն Նավասարդյանը:

Նա հույս հայտնեց, որ այս համագործակցությունը ևս մեկ քայլ է՝ նպաստելու ծառայության կայացմանն ու զարգացմանը:

Արտակ Կիրակոսյանը շեշտեց, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ստեղծվել է 2018 թվականի ամռանը և արդեն իսկ իր մեջ ներառում է մոտ 10 հասարակական կազմակերպություն:

«Մեր ցանցում ներգրավված են բոլոր այն կազմակերպությունները, որոնք դեր ունեն պրոբացիայի կայացման հարցում: Կարծում եմ, որ Պրոբացիայի ծառայությունը պետք է համայնքահեն կառույց լինի՝ տեղական ինքնակառավարման մակարդակից մինչև սոցիալական ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ»,- ասաց Ցանցի կառավարման խորհրդի նախագահը:

Կիրակոսյանն ընդգծեց, որ մինչ հուշագրի ստորագրումը նույնպես եղել է աջակցություն՝ փորձագիտական օգնություն, նյութատեխնիկական աջակցություն, դասընթացներ, սակայն բացի այս ամենից առաջիկայում կներդրվի նաև մշտադիտարկման համակարգ:

«Մշտադիտարկումը երկու նպատակ ունի՝ հանրությանը ցույց տալ, թե ինչ գործունեություն է ծավալում Պրոբացիայի ծառայությունը և տեղական կազմակերպություններին ներգրավել գործառույթների կայացման գործընթացներում: Այդպիսով հնարավոր կլինի հասկանալ, թե շահառուներն ինչ կարիքներ ունեն և ինչով կարող են օգնել իրենց»,- նշեց Կիրակոսյանը:

Հայերեն English

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ