«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գալա երեկոյին հանգանակվել է 4,1 միլիոն դոլար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) 15-րդ գալա երեկոյի ընթացքում, որի նպատակն է Հայաստանի գյուղական համայնքներում իրականացվելիք կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական նորարարական ծրագրերի համար դրամահավաք անցկացնելը, հանգանակվեց 4,1 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն ծառայելու է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի համալրմանը և հասանելի է լինելու Լոռու մարզի շուրջ 150 հազար բնակչին։

«Տպավորիչ երեկո էր, ու մենք անսահման ոգևորված ենք Սփյուռքի ու մեր գլոբալ ընտանիքի աջակցությամբ, մարդկանց, ովքեր 15 տարի շարունակ խորապես հավատացել ու նվիրաբերել են ՔՈԱՖ-ի առաքելությանը: Դա մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր գործունեությունը՝ ծառայելով արդեն 100 համայնքների 150,000 բնակչի։ Ավելին, այս ապրիլին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունն առավել ցայտուն է ընդգծում ՔՈԱՖ-ի հիմնարար արժեքները՝ ժողովրդավարություն և ազատություն սերմանելով, որ քաղաքացին ինքը սահմանի իր ապագան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ելույթում ասել է ՔՈԱՖ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն դոկտոր Գարո Արմենը։

Երեկոյի նշանակալի մի մասը կենդանի աճուրդն էր՝ գալա-երեկոյի պատվավոր նախագահ, հռչակավոր արվեստագետ Թոնի Շաֆրազիի գլխավորությամբ։

Երեկոն այս տարի ևս վարում էր ՔՈԱՖ-ի դեսպան, ճանաչված դերասանուհի, էմմի և Թոնի մրցանակների դափնեկիր Անդրեա Մարտինը։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի արվեստի սրահը հենց նրա անունն է կրում։

Հռչակավոր հյուրերից էր Էմմի մրցանակի հավակնորդ Վիկտոր Գարբերը։ Նա ՔՈԱՖ-ի մրցանակակիր է, մի քանի անգամ մասնակցել է Հիմնադրամի գալա դրամահավաք-երեկոների, և հենց նա էր, որ պատիվ ունեցավ հարգանքի տուրք մատուցելու ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին։

ՔՈԱՖ-ի մարդասիրական մրցանակ շնորհվեց «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանին և նրա լուսահոգի տիկնոջը՝ Քլեր Գրեգորյանին, ով ՔՈԱՖ-ի հիմնադիր խորհրդի կազմում էր։ Հայաստանի բուհերի 9 ուսանողներ ՔՈԱՖ-ի կողմից արժանացել էին Քլեր Գրեգորյանի անվանական կրթաթոշակի։

Գալա երեկոյի մասնակիցները ունկնդրեցին Արմավիրի մարզի Հացիկ գյուղի ուսանողուհի Մարինա Միրզոյանի ներշնչող ելույթը։ Մարինան ներկայումս փոխանակման ծրագրով ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում է․ անգլերենի գիտելիքներ է ձեռք բերել ՔՈԱՖ-ի ծրագրերի շնորհիվ, որ իրականացվել է հենց իրենց դպրոցում։ Նրա խոսքը վերաբերում էր ինքնավստահությանը, ձախողման վախերը հաղթահարելուն և իր կյանքում ՔՈԱՖ-ի ազդեցությանը։

Գալա-երեկոյի մշակութային հատվածում հանդես եկան Հայաստանից մեկնած դաշնակահար Արմեն Պուչինյանը և սաքսոֆոնահար Արմեն Դաղենցը, ովքեր կատարեցին դասական և հանրաճանաչ գործեր։

Հայերեն العربية English Русский

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո