Ավելի քան 5,5 հազար դպրոցական ՏՏ ոլորտում. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ամփոփում է տարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2018 թվականին իրականացրել է տասնյակ ծրագրեր՝ ուղղված Հայաստանի գիտակրթական, գործարար և ռազմարդյունաբերության ոլորտների աջակցմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իրականացրած ծրագրերից առանձնացրեց «Իրական դպրոց»-ը և «Արմաթ»-ը:

«Իրական դպրոց»-ն իրականացնում է «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ փորձարարական ծրագիրը: Նա տեղեկացրեց, որ Երևանից բացի, արդեն գործում են նաև դպրոցի Վանաձորի և Գյումրու մասնաճյուղերը: Ընդհանուր թվով, «Իրական դպրոց»-ում ուսանում է 119 աշակերտ: Կարեն Վարդանյանի խոսքով՝ դպրոցում սովորելուն զուգահեռ, երիտասարդները հնարավորություն են ունենում աշխատելու:

««Արմաթ» ինժեներական լաբորատորիաները մեր կարևոր նախաձեռնություններից են: Լաբորատորիաների թիվն արդեն 250 է, իսկ աշակերտների քանակը՝ 5 հազար 300: Մեր արդյունքներն այնպիսին են, որ «Արմաթ» ծրագրով անցած սաներն ունեն իրենց ձեռնարկությունները, որոնք գրանցում են դրական ֆինանսական շարժ: Նրանք ռեալ նախագծեր են անում»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Միությունն իրականացնում է նաև «ԱրմՌոբոտիքս»-ը, «ԴիջիԿոդ»-ը, «ԴիջիՔեմփ»-ը: Ընդհանուր թվով՝ ԱՏՁՄ-ի կրթական ծրագրերում այս տարի ընդգրկված են եղել շուրջ 5 հազար 500 դպրոցական:

Կարեն Վարդանյանը նշեց, որ ռազմական արդյունաբերության հետ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից արվող առաջարկները տեղ են հասնում: Նա կարևոր քայլ համարեց ՀՀ ՊՆ-ից Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի առանձնացումը:

«Պետք է նշեմ, որ հայտարարված մոբիլիզացիայի շրջանակում ստեղծված ձեռնարկություններն արդեն պատվերներ են կատարում ՊՆ-ից: Մամուլում գրվեց ՊՆ «Լինուքս» օպերացիոն համակարգի ստեղծման մասին, որը կարևոր է ինֆորմացիոն անվտանգության համար»,- հավելեց Կարեն Վարդանյանը: Այդ համատեքստում նա նշեց, որ համագործակցության համաձայնագիր են ստորագրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ:

Աննա Գզիրյան

Հայերեն العربية English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում