Հասարակական

Առողջապահության ոլորտի 15 հազար աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ

1 րոպեի ընթերցում

Առողջապահության ոլորտի 15 հազար աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով առողջապահության ոլորտի շուրջ 15 հազար աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշեց, որ արդյունքումշահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի:

«Շահառուներըանխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ: Միաժամանակ «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի իրականացման արդյունքում մարզերում գործող կազմակերպություններում աշխատողների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ»,- ասաց Թորոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում