Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաները կտրամադրվեն պետական հավաստագրերի հիման վրա 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաները պետական հավաստագրերի հիման վրա տրամադրելու ընթացակարգերի ներդրմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հացերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը նշեց, որ առաջարկվում է հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց պարագաները տրամադրել պետական հավաստագրերի հիման վրա, ինչի արդյունքում պարագաների տրամադրման գործընթացը կդառնա ավելի հասցեական և արդյունավետ:

«Պետական հավաստագրերի միավորի արժեք է սահմանվել 2018 թ. կարիքների համար պետական գնումների ընթացակարգերով կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված գները: Միաժամանակ, նախատեսվում է 2019 թ. հնարավորություն ընձեռել շահառուներին ստանալվերին և ստորին վերջույթների պրոթեզների և օրթոպրոթեզների վերանորոգման ծառայություններ: Շահառուները հնարավորություն կունենան դիմել բուժտեխնիկական հանձնաժողով, ստանալ վերանորոգման անհրաժեշտության և դրա տեսակի վերաբերյալ եզրակացություն և այդ նպատակովդիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որակավորված որևէ կազմակերպություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է նաև 18-29 տարեկան լսողական խնդիրներ ունեցող այն անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվում, ստանալ 12-18 տարեկան անձանց տրամադրվող հավաստագրերին համարժեք հավաստագրեր՝ լսողական սարքեր ձեռք բերելու նպատակով:

Ի պատասխան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցի՝ փոխնախարարն ասաց, որ, օրինակ, անվասայլակների դեպքում հատկացվելու է 95 հազար դրամ, որով շահառուները կկարողանան ձեռք բերել իրենց ցանկացած անվասայլակը: Ըստ նրա՝ դրանց գինը սկսվում է 59 հազար դրամից և հասնում 900 հազարի: «Մեր տված հավաստագրով, այսինքն, կարելի՞ է նորմալ անվասայլակ ձեռք բերել»,- հետաքրքրվեց Փաշինյանը, ինչին Արսեն Մանուկյանը դրական պատասխան տվեց: Նա, միաժամանակ, նշեց, որ անվասայլակը տրամադրվում է քաղաքացուն երեք տարվա համար և ընթացքում վերանորոգման կարիքի դեպքում կրկին պետությունը լուծում է խնդիրը:

«Սա մի որոշում է, որով կարող ենք ասել, որ էականորեն կանդրադառնա մարդկանց կյանքի որակի վրա»,- նկատեց վարչապետի պաշտոնակատարը:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը