Ջորջ Սորոսը «Տարվա մարդ» է դարձել Financial Times-ի վարկածով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Financial Times բրիտանական թերթը ամերիկացի ֆինանսիստ եւ ֆիլանտրոպ Ջորջ Սորոսին «տարվա մարդ» Է ճանաչել, այդ թվում՝ այն անփոփոխ աջակցության համար, որ նա ցուցաբերում Է «լիբերալ-դեմոկրատիային, որը պաշարման մեջ Է պոպուլիստների կողմից», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշում Է թերթը, սովորաբար հրատարակությունը «տարվա մարդ» Է ընտրում այն անձանց, որոնք հայտնի են իրենց նվաճումների շնորհիվ: Սորոսի դեպքում խմբագրության ընտրությունը նաեւ վերաբերում Է «այն արժեքներին, որոնք նա ներկայացնում Է»: Հրատարակությունն ընդգծում Է, որ ամերիկացի ֆինանսիստը «լիբերալ-դեմոկրատիայի եւ բաց հասարակության դրոշակակիրն Է»:

Ջորջ Սորոսի գործունեությանը ոչ միանշանակ գնահատական Է տրվում. միլիարդատիրոջ մասին հաճախ խոսում են որպես ֆինանսական սպեկուլյանտի: Սորոսի Quantum ընկերությունն իր աշխատանքի գրեթե 40 տարվա ընթացքում վաստակել Է հեջ-ֆոնդերի համար ռեկորդային 35 մլրդ դոլար:

Միայն ԱՄՆ-ում հիփոթեքային ճգնաժամի ընթացքում ֆինանսիստը երկու տարվա ընթացքում ձեռք Է բերել մոտավորապես 1 մլրդ դոլար: Սորոսն ակտիվորեն զբաղվում Է նաեւ քաղաքականությամբ. նրա հիմնադրամները քանիցս մեղադրվել են մի շարք պետություններում իշխանափոխության կազմակերպման մեջ: Ֆինանսիստն ինքը չի ժխտում, որ իր փողերն օգնել են, մասնավորապես, «նարնջագույն հեղափոխություն» իրականացնել Ուկրաինայում 2004 թվականին եւ «եվրոմայդան»՝ 2013 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին