Դամասկոսը զարդարել են ամանորյա լուսաշղթաներով
1 րոպեի ընթերցում
![Դամասկոսը զարդարել են ամանորյա լուսաշղթաներով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/12/958635.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսը զարդարել են տոնական լույսերն ու ամանորյա տոնածառները: Տեսանյութում ցուցադրված Է՝ ինչ տեսք ունի տոնականորեն զարդարված քաղաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկարամյա արյունահեղությունից հետո սիրիացիներն զբոսնում են քաղաքում եւ այցելում Սուրբծննդյան շուկաներ:
Սիրիայի մայրաքաղաքի քրիստոնյաներով բնակեցված շրջանում տեղի են ունենում եկեղեցական ծիսակատարություններ: Ըստ տարբեր գնահատումների՝ սիրիացիների 6-ից մինչեւ 10 տոկոսը քրիստոնյաներ են: