Քաղաքականություն

ՔՊ վարչությունում շարունակվում են քննարկումները պետական պաշտոններում նշանակումների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՔՊ վարչությունում շարունակվում են քննարկումները պետական պաշտոններում նշանակումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում դեռ շարունակվում են պետական տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ,«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։

«Կուսակցության վարչությունում դեռ շարունակվում են տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները: Դեռ հստակ որոշումներ չկան»,- ասաց Կոստանյանը:

Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացել է ընտրողների 70.44% վստահության քվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում