ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միսուրիում դատավորը 23-ամյա Դեւիդ Բերրի Կրտսերին, որը մեկ տարվա բանտարկության Է դատապարտվել որսագողության համար, պարտավորեցրել Է ամիսը մեկ անգամ դիտել «Բեմբի» անիմացիոն ֆիլմը: Ինչպես հայտնել Է The Hill թերթը, դատապարտյալի նկատմամբ պատիժը կսկսի իրականացվել դեկտեմբերի 23-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միսուրիի, Քանզասի եւ Նեբրասկայի նահանգների տարածքում եւ Կանադայում հրազենով եղջերուների ապօրինի որսի դեպքերի հետաքննությունը շարունակվել Է ավելի քան ինն ամիս: Ընդամենը գտել են Միսուրիի 14 բնակիչների, որոնք ընդհանուր առմամբ 230 անգամ խախտել են շրջակա միջավայրի պահպանության օրենքը: «(Որսագողերի կողմից) սպանված եղջերուների մեծ մասն օգտագործվել Է որպես որսավար,- ասված Է դատավորի հայտարարության մեջ:- Ամենից հաճախ կտրել են դրանց գլուխն ու եղջյուրները»: Դատարանը համարել Է, որ մեկ տարվա բանտարկությունը եւ երկու տարվա փորձնական ժամկետը բավարար պատիժ չԷ Բերրի Կրտսերի համար: Նաեւ դատարանը որոշել Է երիտասարդին ցմահ զրկել որսի, ձկնորսության եւ թակարդներ դնելու թույլատրագրից: Բացի դրանից, որսագողը պետք Է մուծի 51 հազար դոլարի չափով տուգանք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: